Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակու...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակել, ինչի համար միջնորդեց դատարանին՝ հրապարակումն անցկացնել դռնփակ դատական նիստի պայմաններում։

Երկրորդ նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այդ հարցի քննարկմանը կարող են ներկա լինել Արցախի գործող և նախկին նախագահները, որոնք, հիշեցնենք դատարան էին եկել՝ անձնական երաշխավորություն ներկայանցնելու Քոչարյանի ազատության համար։

Քոչարյանը նշեց, որ իր կողմից հրապարակվող փաստաթուղթն առնչվում է նաև նրանց։ Դատարանը, սակայն հայտարարեց, որ նման կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչից հետո Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան։