Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատակ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Նախագահող դատավորը Լարիսա Սարգսյանն է:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: