Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոք...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։