Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վե...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին 16:30-ին:

Հիշեցնենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին:

Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն մերժվել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին միջնորդությունը: