Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բո...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։