Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները...

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս  տեղեկացրել է` Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում: