Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո «...

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետեւյալ զարգացումները. 1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով եւ ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում; 2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում; 3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեեւ ըստ Դատախազության «ապահով վայր» համարվող Երեւան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետեւյալ զարգացումները.

1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով եւ ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում;

2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում;

3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեեւ ըստ Դատախազության «ապահով վայր» համարվող Երեւան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:

Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի: Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնսիկ ապրիլի 14-ից հնարավոր եւ անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը եւ առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»։