Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ ռեգ...

ՀՀ եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է ասել, բավական հետաքրքիր էր, թեեւ նաեւ ոչ միանշանակ։

Փաշինյանը իր խոսքում նշեց, որ կարեւոր է այն, որպեսզի Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ լինի ներգրավված եւ ՀՀ եւ Արցախի իշխանությունների քայլերը այդ անհրաժեշտությունը էականորեն ամրապնդել են։

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ այդ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Եթե անկեղծ լինենք, ապա Հարավային Կովկասում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը տիրող մթնոլորտի առումով որեւէ փոփոխության չի հանգեցրել։ Նույնիսկ՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

Ուժերի դասավորությունը մնացել է ռեգիոնում նույնը, հակամարտության կարգավորման գործընթացում նույնպես փոփոխություններ չկան եւ չեն կարող լինել, քանի որ նախ՝ Հայաստանը իշխանափոխությունից հետո որեւէ կերպ փոփոխություն չարեց իր արտաքին քաղաքական վեկտորում, ռեգիոնալ ինտեգրացիոն իր նախասիրություններում։ Հետեւաբար, եթե արտաքին քաղաքականության ոլորտում չկա փոփոխություն, ապա ռեգիոնում փոփոխություն լինել, մեծ հաշվով չի կարող, իսկ ռեգիոնի համար ըստ էության միեւնույնն է, թե Հայաստանում իշխանության ղեկին ռուսների հետ ադապտացված Սերժ Սարգսյանն է, թե Սերժ Սարգսյանից մի ոտ էլ ավել ադապտացված Նիկոլ Փաշինյանը։

Գալով արդեն Արցախի մասնակցության անհրաժեշտության հարցին, սա ոչ նոր երեւույթ է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի հորինած անիվը։ Մադրիդյան սկզբունքները հստակ ամրագրում են այն, որ Արցախյան կարգավորման բանակցություններում գալու է մի հանգրվան, երբ բանակցային սեղանի մոտ նստելու է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը։

Նիկոլ Փաշինյանը գոնե այս հարցում կարող է կրկին իր գիտելիքները թարմացնել՝ դիտելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հայտնի հեռուստահարցազրույցները։ Եթե որպես այս անհրաժեշտությունը ամրապնդող քայլ ՀՀ վարչապետը համարում է Հովհաննեդ Իգիթյանի բացահայտումը կապված այսպես կոչված Ղարաբաղի արդբեջանական համայնքի՝ բանակցություններին մասնակցելու հնարավորությանը Փաշինյանի հավանություն տալը, ապա այստեղ խորագույն սխալ է կատարվել, քանի որ ըստ Իգիթյանի, նույնիսկ Տեր-Պետրոսյանի թիմն է այդ մասնակցության դեմ պայքարել։