ՌԴ-ում մեկնարկել են Պուտինի և Կիմ Չեն Ինի բան...

Սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի բանակցությունները, որոնք տեղի են ունենում Վլադիվոստոկ քաղաքում: Պուտինը վստահեցրել է` Կիմ Չեն Ինի այցը կնպաստի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այլև միջուկային խնդրի կարգավորմանը: Կիմ Չեն Ինն էլ իր հերթին հույս է հայտնել Պուտինի հետ քննարկել Կորեական թերաղկզու իրավիճակը: Տեղեկացնենք, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է: Առանձնազրույցից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձևաչափով: