ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունները դաշնակցային բ...

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, այդ թվում՝  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Այս մասին երեքշաբթի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ վիդեոկոնֆերանսի ձեւաչափով նիստից հետո հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հարաբերությունները  [Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի] մենք որպես դաշնակցային ենք գնահատում, դրանք հենց այդպիսին են: Սա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ շրջանակներում հարաբերություններին եւ մեր երկկողմ հարաբերություններին»,- ասաց նա:

Լավրովը հավելեց, որ երկու երկրների միջեւ ռազմական փոխգործակցությունը «բավականին սերտ է»: Նա հիշեցրեց, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, որն օգնում է կայունություն եւ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը եւ Հայաստանը մշտական, ամենօրյա եւ մասնագիտական ​​համատեղ աշխատանք են հաստատել: