Ռազմական փորձագետի անդրադարձը` Թուրքիա մատակա...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ ռուսական զենիտահրթիռային  С-400 համալիրների մատակարարումներն ուրբաթ սկսվել են: Ինչպես հայտնում է  NTV-ն, հղում անելով թուրքական ՊՆ-ի հաղորդագրությանը, առաջին համալիրներն արդեն հասցվել են Անկարայի ռազմաբազա:

Այս կապակցությամբ Politik.am-ը ռազմական մեկնաբան Աշոտ Ասատրյանից հետաքրքրվեց` հաշվի առնելով այս համակարգի պաշտպանողական լինելը, կարող են С-400 համալիրները հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանել Հայաստանի հրթիռային հարվածներից:

Մեր զրուցակիցը թեև չբացառաեց ասվածը, սակայն ավելի հավանական է համարում հետևյալ տարբերակը. 

«Ճիշտ ասած նման հավանականությունը պետք է փորձի մեջ ստուգել: Հնարավոր է С-400 համալիրները շատ մեծ պոտենցիալ ունենան, բայց այն զինվորակնները կամ մյուրսները չկարողանան այն ամբողջ հնարավորություններով աշխատեցնել կամ տարբեր գործողություններ իրականացնելիս խնդիրներ առաջանան»,- ասաց նա: