Քվեարկություն, որ պարզեց իրավիճակը

«Ֆեյսբուք»-ում անցած յոթ օրերին քվեարկություն էր ընթանում՝ «Ու՞մ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնում» հարցով: Թեկնածուները երկուսն էին` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մայիսի 9-ի կեսօրին արդյունքներն ամփոփվեցին․ Սամվել Բաբայան` 31, Արայիկ Հարությունյան` 69 տոկոս: Քվեարկել է ավելի քան 47 000 օգտատեր: Սամվել Բաբայանն ստացել է 14 000, Արայիկ Հարությունյանը` 32 000 ձայն: Արցախում գրանցված է մոտ 100 000 ընտրող, մասնակցությունը սովորաբար հասնում է 60-70 տոկոսի: Այս դեպքում մասնակցել է ընտրողների 47 տոկոսը: Դա բավականին բարձր ներկայացվածություն է: Եթե ընտրությունները տեղի ունենային մայիսի 9-ին, եւ դրանց մասնակցեին Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը, ապա վերջինիս հաղթանակը կլիներ աներկբա:

Ըստ երեւույթին, ֆեյսբուքյան հարցումը կազմակերպվել էր նպատակադրվածությամբ, որպեսզի եռատոնի օրն ամփոփվեին արդյունքները: Երեւի կազմակերպիչները վստահ էին, որ մարդիկ նախապատվությունը կտան Սամվել Բաբայանին, եւ հաղթանակի օրը ՊԲ նախկին հրամանատարի համար ապահովված կլիներ նախագահի ֆավորիտ թեկնածուի կերպար: Իրական պատկերը, ինչպես տեսնում ենք, այլ է: Եվ կարելի է անվերապահորեն արձանագրել` նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նախագահի մրցակցությունից դուրս թեկնածու է:

Ամբողջական հոդվածն այստեղ