Ինչ է նշանակում Ճակո և ով էր այդ «գողական» հեղինակությունը

20894941350986641Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները: Հատկապես այդ ընթացքում էր, որ ի հայտ եկան անհատականություններ, ովքեր փողոցի իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում: Այս երևույթը կարելի է համարել այն ժամանակների քաղաքականության արդյունք: Չէր գործում օրենքը և շատերը փորձում էին իրենց հարցերը լուծել զենքի ուժով: Նման հեղինակություններից մեկն էր Ռազմիկ Ամոյանը ` Ճակոն:
Թեեւ հազվադեպ է լինում, որ «գողական» աշխարհի ներկայացուցիչը միաժամանակ ճափազանց սիրված է լինում, այդուհանդերձ Ճակոն նրանցից էր:
Հետաքրքրական է նրա մականվան հետ կապված պատմությունբը: Ճանկո եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Ճակոյի քույրը` տիկին Կարինեն, նա մանուկ հասակից մեծ սեր է ունեցել տարբեր տեսակի զենքերի նկատմամբ, ու այդպիսով շրջապատի մարդիկ իրեն անվանել են Ճակո՝ զենք.
«90-ականներին, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական դժվար կացություն էր, Ճակոն բազմաթիվ բարեգործություններ իրականացրեց: Այդ դժվարին տարիներին իր ֆինանսական միջոցների հաշվին, հեղինակավոր այդ մարդն օժանդակեց ծերանոցի, մանկատան և դպրոցների: Ճակոն այն հեղինակություններից էր, ովքեր փորձում էին խաղաղություն տարածել իրենց շրջապատում. նաև դրա համար էր նա հանցագործ աշխարհի այն ներկայացուցիչների կողմից անընդունելի, ովքեր հարստանում էին մարդկանց «քցելով» և շանտաժի ենթարկելով:
Լեգենդար Ռազմիկ Ամոյանը դարձավ իր խաղաղասիրության զոհը, նրան հանդուրժել չկարողացան այն անձինք, ովքեր «քսակներն» հաստացնում էին հասարակ մարդկանց ու նրանց ընտանիքների բարօրության հաշվին»,ասաց մեր զրուցակիցը:

Այս թեմաին անդրադառանլիս` կուզեինք ընդգծել նաեւ, որ «գողական» հայտնի հեղինակությունների մեջ բավական շատ են ազգությամբ հենց եզդիները: Հետաքրքրական երեւույթի մասին փորձեցինք մեկնաբվանություն լսել այս «աշխարհի» ազգությամբ եզդի ներկայացուցիչներից մեկից: Մեր զրուցակիցը խնդրեց չներկայացնել իրեն, բայց պատրաստակամ էր պատասխանել մեր հարցին:

«Եզդիները արդեն հազարամակներ ա պետականություն չունեն: Մեզ միշտ սպանել են, թալանել մեր ունեցվածքը: Ապրելով մուսուլմանների մեջ մենք պետք ա ինչ-որ կերպ մեր հարցերը լուծեինք: Իսկ մուսուլմանների հետ հարցերը մենակ զենքով ու կռվով հնարավոր էր լուծել: Նույնը եղավ նաև 90-ականներին. կռուգոմ անարխիա էր ու դատարանով օրենքով հարց չէիր կարա լուծել: Մենք գտանք հարցերի լուծման մեր տարբերակը, էսա բացատրությունը, թե ինչի էր եզդիների մեջ շատ մեր աշխարհի մարդիկ». – ասաց մեր զրուցակիցը:

Նման կենսակերպը ունի նաև հոգեբանական հստակ բացատրություն, ինչը կարծես համապատասխանում է հանցագործ աշխարհի ներկայացուցչի արտահայտած մտքին:

Հոգեբան Աննա Բադալայանը թեմայի վերաբերյալ ասաց. –«Նախ դա ունի իր էթնիկ- հոգեբանական այն բացատրությունը , որ ցանկացած փոքր էթնիկական տարրի ենթագիտակցական մակարդակում կա ինքնապահպանման , ինքնահաստատման բարդույթ: Տվյալ պարագայում այդ հոգեբանական խնդրին գումարվում է նաև լեռնեցու վարքն ու բավականին համարձակ խառնվածքը»:

 

Դիտվել է 5,363 անգամ
 


Այս թեմայով