Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ավելի...

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք այս խնդիրը հաջողությամբ վերահսկողության տակ ենք պահում»,- ընդգծել է Թրամփը:

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները ձևացնում են, թե «քրդերը հրեշտակներ են, կառավարությունը քրդերին մեծ, հսկայական գումարներ է տրամադրել»:

«Եվ գիտե՞ք ինչ, հրաշալի է, որ նրանք մեր կողմից են կռվել, բայց մենք նրանց դրա համար վճարել ենք», հայտարարել է ամերիկյան առաջնորդը: