Քրդերը պատասխանում են թուրքերի հարձակումներին...

Սիրիայի քրդական ուժերն ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին արկակոծել են Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե, Ջեյլանփընար շրջանները։

Արկերից երկուսը ընկել են Աքչաքալեում, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել։ Իսկ Ջեյլանփընարում արկակոծման հետևանքով վիրավորվել է 6 մարդ։

Դրանից հետո Աքչաքալեի քաղաքապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ սահմանից։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Աղբյուրը՝ ermenihaber.am