Քրդերի վերահսկողությանն է անցել Ռաս-ալ-Ային ա...

Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը վերականգնել են վերահսկողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս-ալ-Ային առանցքային սահմանապահ քաղաքի վրա, որը նախկինում գրավված էր թուրքական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ քաղաքի հարևանությամբ քրդական կազմավորումների և թուրքերի ու նրանց դաշնակիցների միջև դաժան մարտեր են ընթանում: Քրդական կազմավորումների հետ համաձայնեցնելով՝ Սիրիայի արաբական բանակը թուրքական բանակին հակազդելու համար մտել է բնակավայրեր: