Քրդական առաջնորդները կներգրավվեն Սիրիայի կառա...

Ըստ պայմանագրի քրդական զինված ջոկատները մտնում են սիրիական բանակի 5-րդ՝ ռուսական կորպուսի մեջ, գրում է infoteka24-ը:

Քրդական մարզերը կստանան ինքնավարություն, իսկ քրդերն իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ և նոր սահմանադրություն իրենց երկրի համար:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում կիրառված ագրեսիային դիմակայելու համար:

Ըստ պայմանավորվածության՝ Աֆրինը պետք է միացյալ ուժերով ազատագրվի:

Նշված է նաև, որ սիրիական բանակը պետք է զբաղեցնի Քոբանի և Մանբիջի շրջանները, ինչն արդեն կատարվել է: Սիրիական կառավարությունը սկսում է վերահսկել Թուրքիայի և Սիրիայի սահմանային հենակետերը:

Դրանից բացի՝ քրդական առաջնորդները Սիրիայի կառավարությունում պաշտոններ կստանան: