Քոչարյանի հարցազրույցը «կռուտիտներով» էր համեմված

քոչարյանԵրկու նախկինների հաջորդաբար տրված հարցազրույցները շատ հարցեր առաջացրին։ Բայց առաջին բանը, որ պետք է ասել՝ բարո՛վ եկաք. ուշ լինի, նուշ լինի…

Ափսոս, որ առաջինը, ստվերելով բազմաթիվ հրամանատարների, Արցախյան ազատամարտը գրեթե ամբողջության վերագրեց իրեն՝ ամեն ինչ ինքն է արել բանաձևով. տեսնես վերջում ի՞նքն է իրեն նաև պարգևատրել:

Ափսոս, որ երկրորդ ինքնահարցազրույց-շարադրու­թյունն էլ երկրի համար ծանր պահերին մեկուսանալն իբր քարոզչու­թյունից խուսափելու «կռուտիտներով»  էր համեմված:
Ամեն դեպքում, միասնականության բացված դուռը ոչ ոք չի փակել, և կյանքն անպայման ցույց կտա, որ բոլոր հաղթանակները հենց այդ միասնությունն է բերելու բոլորիս ու մասնակից յուրաքանչյուրին: Դրանից դուրս սոսկ կմնան կես ժամ կյանք ունեցող հրապարակախոսություններ, որոնք միշտ էլ ներս գալու հնարավորություն կունենան:

Գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով