Քոչարյանն արդեն հաղթել է

Սահմանադրական դատարանի որոշմանը դատախազության արձագանքը եւ այդ արձագանքին Նիկոլ Փաշինյանի արձագանքի բացակայությունը հուշում է, որ Հհ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հաղթանակը տարավ: Իշխանություններն ապացուցեցին, որ պարզապես վախենում են Ռոբերտ Քոչարյանից: Վախենում են եւ փորձում են գոնե նրան կալանավայրում պահել:

Սա Քոչարյանի հաղթանակն է եւ իշխանությունների ծանր պարտությունը: Ռոբերտ Քոչարյանն այս մեկ տարվա իր պահվածքով, իր կեցվածքով բացահայտ առավելությամբ հաղթեց իշխանություններին, որոնք այս ընթացքում ընդամենը խաղում էին մարտի մեկի զոհերի ծնողների, հարազատների հույզերի, զգացմունքների հետ, փորձելով նրանց աջակցությամբ եւ հանրության առավելի միամիտ զանգվածի աջակցության վրա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իրենց նախանշած ծրագիրը:

Ռոբերտ Քոչարյանը շատ շուտով հայտնվելու է ազատության մեջ, իսկ նրանք, ովքեր քմծիծաղ տալով խոսում էին Խաչատուրովի կալանավորման, դատավորների վախերի մասին, պատասխան են տալու, թե ում հրաման էին կատարում, ում հանձնարարական էին կատարում:

Անվերջ հանրությանը թյուրիմացության մեջ չի կարելի պահել: հանրության անվերջ թվերով չես կերակրի: Մի օր գալու է իրականության հետ առերեսվելու ժամանակը: Եւ այսօրվա դատախազները եւ դատավորները պետք է պատմությունը լավ ուսումնասիրեն, եւ տեսնեն, թե ինչ եղավ խրուշչովյան հայտնի համագումարից հետո այն դատավորների եւ դատախազների հետ, որոնք հլու հնազանդ կատարում էին իշխանությունների ապօրինի հրահանգները:

Հակոբ Ասատրյան

Top-News.am