Քոչարյանին կփորձեն արդարացնել ՄԻԵԴ-ի միջոցով․...

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ-ի միջոցով կփորձի արդարացնել Քոչարյանին, նույնիսկ եթե դա տևի մի քանի տարի: Այս մասին «Իզվեստիա» -ին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Պաշտպանական կողմը չի հրաժարվի տեղական դատարաններում արդարացման փորձերից: Հետաքննության ընթացքին ծանոթները համոզված են, որ դատախազությունը չի կարող ապացուցել «սահմանադրական կարգի տապալումը»:

«Իզվեստիա» -ի զրուցակիցների կարծիքով, թեև իրավական տեսանկյունից կան բոլոր հիմքերըը, որ Քոչարյանի դեմ մեղադրանքները վերացվեն, սակայն ժողովուրդը հետաքրքիր տեսարաններ է ուզում տեսնել, ու երկրի նոր իշխանությունները պատրաստ են ապահովել այն: Չնայած, որ ՌԴ-ն այս ամենը համարում է ՀՀ ներքին գործը, սակայն այս ամենը Մոսկվայի մոտ տարակուսանք ու անհանգստություն է առաջացնում: