Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերա...

ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց։ Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց նրա պաշտպանների միջնորդությունը։  Դատական նիստը շարունակվեց եւ նրա  պաշտպաններն արդեն նոր միջնորդություն ներկայացրին՝  արդեն գրավի դիմաց ազատելու  Ռոբերտ Քոչարյանին։  

Վերջինս եւ իր պաշտպանները մի քանի անգամ շեշտեցին, որ «Ռոբերտ Քոչարյանը չի փախչի»։  Փաստաբաններն առաջարկեցին դատարանին՝ սահմանել գրավի չափը։ 

Կողմերին լսելուց հետո՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, քննարկելու եւ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։