Քոչարյանին ազատ արձակած դատավորի տարօրինակ եր...

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը քիչ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես եւ իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետեւանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ»,-գրել է դատավորը: