Քոչարյանի մի քանի աջակիցների բերման են ենթարկ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Նիստի ընթացքում դատարանի դիմաց էին հավաքվել պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ հանդես եկող մի քանի քաղաքացիներ։ Օրվա ընթացքում ոստիկանությունը նախագահ Քոչարյանի մի քանի աջակիցների բերման է ենթարկել բաժին։