Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությու...

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Ընդհակառակը, եթե կար լարվածություն, այդ քայլը նպատակ էր հետապնդում թուլացնելու այդ լարվածությունը», - ասաց Արցախի նախագահը։

Բակո Սահակյանն ասաց՝ իրենց միջնորդության մեջ նշված է, որ դա  ՀՀ դատական գործընթացը կասակծի տակ առնելու քայլ չէր։

«Դա ընդամենը խափանման միջոցը վերանայելու նպատակ ուներ», - ասաց նա։