Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվե...

«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի գրասենյակի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլեն Առաքելյանը հաստատեց տեղեկությունը, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ գործը վերջերս ուղարկվել էր դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին: