Օրերս մենք գրել էինք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ զինվորականներից մեկը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին: Նա ասել է, որ Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի հանգամանքներում իր ավագ որդուն ազատել է զինվորական ծառայությունից և ինքը իրավունք չունի իրեն նման հարցեր տալ: Արեն Մկրտչյանին ևս կշտամբել է բանակում չծառայելու համար: Զինվորականը պնդել է, որ խիզախությունից են խոսում մարդիկ, ում քաջությունը միայն ֆեյսբուքում և մամուլի էջերում է տեսել:
1in.am լրատվականի եթերում Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով մեր այս հրապարակմանը չի տվել հրապարակման բովանդակության վերաբերյալ մեկնաբանություն, այլ իրեն հարազատ ձևով ստել է։ Քոչարյան Անդոն հայտարարել է, թե կայքը աշխատեցնում եմ ես և կինս։ Հրապարակային հայտարարում եմ, որ Քոչարյան Անդոն ստում է և կինս որևէ առնչություն չունի Politik.am-ի գործունեության հետ։
Հասկանալի է, որ Քոչարյան Անդոն սովոր է ստորություններ անել կանանց նկատմամբ, բայց այս դեպքում այն իր վրա կարող է շատ ավելի թանկ նստել։ Նրան խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել իր տեղը։ Եթե նա շարունակի ուրիշի ընտանիքի անդամների մասին ստեր տարածել, ապա մենք ստիպված կլինեն իր ընտանիքի անդամների մասին ասել ճշմարտությունը։
Բորիս Մուրազի