Որտեղ է իր ծննդյան տոնը նշում Քոչարյանը

011954 թվականին  Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում է ծնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ Աշխատանքային  գործունեությունը սկսկել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1898 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1994 թվականի դեկտեմբերի 24-ին  ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։

1997-ի մարտի 20-ին  Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1998թվականի մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ 2003-ի մարտի 5-2008 թվականը Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Հենց 2008 թվականի մարտի 1-ին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը, երեկոյան Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս ոստիկանության վերահսկողությունից, ու հնարավոր է ցուցարարներն արդեն հայտնվեն նախագահական նստավայրի մոտ, դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և երկրում հայտարարում արտակարգ դրություն 20 օր ժամկետով:

Մեր տեղեկություններով այս տարի Ռոբերտ Քոչարյանը իր ծննդյան տոնը նշում է արտերկրում: Իր հետ են նաև իր ընտանիքի անդամները: Ամենայն հավանականությամբ այս անգամ էլ Քոչարյանը մեկնել է սաֆարիի:

Դիտվել է 303 անգամ
 


Այս թեմայով