Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու

2310053801424090494Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը քիչ առաջ Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հարցազրույց է տալու: Հարցազրույցի հիմնական թեման սահմանադրական փոփոխություններն են լինելու, որոնք Քոչարյանը չի ողջունում:

Վիկտոր Սողոմոնյանը կայքին հայտնել է, այժմ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է արտասահմանում, կվերադառնա այս շաբաթվա ընթացքում: Կոնկրետ օր, սակայն, նա դժվարացավ նշել: Ամեն դեպքում, հարցազրույցը չի ուշանա. ըստ Սողոմոնյանի, կլինի սեպտեմբերի ընթացքում:

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով