ԻՊ-ի զինյալները քիմիական զենք են կիրառել

335C258A6B323AACE311858E812086C6«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քուրդ զինյալների՝ «փեշմերգայի» դեմ Իրաքի հյուսիսում քիմիական զենք է կիրառել, տեղեկացնում է Bild պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ Մախմուր քաղաքի մոտ։

Նշվում է, որ գերմանացի զինծառայողները, որոնք դեպքի վայրից 40 կմ հեռավորության վրա քրդերին են վերապատրաստում, չեն տուժել։

Քիմիական հարձակման հետևանքով տուժածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Քիմիական զենքի հետևանքով տուժածների մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել։

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով