Քաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնում...

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից Կիև ուղևորվելիս։

ՔԱԿ-ն իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին: