Քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկե...

Կրասնոդարի շրջանի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: Այն տեղադրված է հայկական եկեղեցու տարածքում: Այս մասին հայտնում է «Красная весна» տեղեկատվական հարթակը:

Վինոգրադովի խոսքերով՝ նոյեմբերի 11-ին սպառվել է ժամանակը, քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել այն, ինքը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:

«Դեպքերի նման ընթացքի հետ Վինոգրադովը չի համակերպվել, դրսևորել է ակտիվ քաղաքացիական կեցվածք և սևով ներկել հուշատախտակը»,- գրված է հոդվածում: