Բացառիկ. Քաղաքապետի թեկնածուն ինքն է մարդ ծեծել իրականում (տեսանյութ)

karapetՄայիսի 31-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել էր Ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում, գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել: Լրատվամիջոցների հետ զրույցում նախկին քաղաքապետը ներկայացրել էր, որ իրեն բռննության են ենթարկել, իսկ ինքը որևէ կերպ չի արձագանքել և փորձելու է  օրինական ճանապարհով հարցը լուծել: Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ Կարապետ Իսրայելյանն է նախահարձակ եղել և նախկինում լրատվամիջոցներին իր կողմից հրամցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մանրամասնները տեսանյութում.

 


Այս թեմայով