Քաղաքապետը խոստացավ աղբահանության հարցը 2 ամս...

Այսօր Երևանու ավագանու աշխատանքներն ամփոփելիս «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց` երբ քաղաքապետ Հայկ Մարությանը ստանձնեց իր լիազորությունները, ժողովրդին խոստացավ, որ աղբահանության հարցն առավելագույնը երկու ամսում կլուծվի, սակայն անցել է ինը ամիս, բայց որևէ դրական տեղաշարժ չկա.

«Մի բան էլ հետ քայլ կա։ Եթե այսպես շարունակվի, հուլիս և օգոստոս ամիսներին շատ ավելի վատ է լինելու, ինչը սանիտարահիգիենիկ պայմանների տեսանկյունից շատ վտանգավոր է դառնալու», - ասաց նա։

Անդրդառնալով տրանսպորտի խնդրին` ավագանու անդամը նույնը ասաց նաև դրա վերաբերյալ.

«Անցել է շուրջ ինը ամիս, մենք դեռ սպասում ենք այդ երկու տարվա մեկնարկին», - ասաց «Լույս» խմբակցության անդամը։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ նշեց, որ այս ընթացքում տրանսպորտի հարցի վերաբերյալ միայն մեկ քննարկում է եղել. «Այդ քննարկման ընթացքում խոսվել է նախկին քաղաքային իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների փաթեթի մասին։ Այդ ամիսների ընթացքում քննարկում էին, տեսնեն, թե ինչ ծրագիր են բերել նախկին իշխանությունները։  Վստահ եմ` այդ ծրագրի վերաբերյալ վստահություն չեն ունեցել, բայց ամիսների ընթացքում քննարկել-քննարկել են, տեսել են` հնարավոր է այդքան էլ վատը չէ, սա էլ պետք է իրականացնել», - ասաց Առաքելյանը։