Ֆինանսական սկանդալ. քաղաքապետարանը պատվերներ է տալիս չգործող կազմակերպության

12325716_985295698215326_247166237_oՕրերս Երեւանի քաղաքապետարանը հայտարարությունների փակցման համար նախատեսված երկաթյա 50 գրատախտակ է պատվիրել, որի մեկ հայտի համար պարտավորվել է վճարել 100 հազար դրամ: Politik.am-ը փորձեց հասկանալ, թե որքանով է իրատեսական նման ծախսը և արդյոք հայտարարությունների փակցման համար նախատեսված գրատախտակը այդքան թանկ հաճույք է: Մեր կողմից իրականացված հաշվարկների արդյունքում պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսի 50 տոկոսով կարելի էր նույն աշխատանքն իրականացնել, այդ թվում նաև հարկերը և եկամուտը:
Ի պատասխան մեր հարցման, արդյոք հնարավոր չէր նույն աշխատանքները կազմակերպել ավելի մատչելի գնով և արդյոք քաղաքապետարանը իրականացրել է մոնիտորինգ հասկանալու համար, թե որքանով է արդարացված ներկայացված արժեքը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է.« Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ 2016թ. –ին հայտարարությունների գրատախտակների պատրաստման համար դեռևս մրցույթ չի հայտարարվել:
2015թ.-ին հայտարարությունների փակցման համար երկաթյա հենքով թվով 50 գրատախտակների համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Օրինտանտա» ՍՊ ընկերությունը, որը առաջարկել է տվյալ պահի նվազագույն գինը 99.600 (ինսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ գնի մեջ ներառվել է վահանակների պատրաստումը, տեղադրումը և մեկ տարի սպասարկման աշխատանքները»,-նշված է մեր հարցման պատասխան նամակում:
Միանգամայն հասկանալի էր, որ ընկերությունը չի կարող պատահական մարդու պատկանել, քանի որ Հայաստանում նման գործարքները հիմնականում բաժին են ընկնում պաշտոնատար անձանց, ովքեր ունեն ընկերություններ: Ընկերությունը ինչպես մեզ հաջողվեց ճշտել պատկանում է Վիգեն Համլետի Քոչարյանին, ով բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում::
«Օրինտանտա» ՍՊԸ-ն գրանցված է Նալբանդյան փող., շենք 21, տարածք 6 հասցեում, նույն հասցեում է գրանցված նաև մեկ այլ ընկերություն՝ «ՍՏԱՏՈՒՐԱ» համակարգչային խանութ-սրահը: Հետաքրքիր է, որ մեր հարցման պատասխանից ժամեր անց «Օրինտանտա» ՍՊԸ-ի մասին բոլոր տեղեկությունները հեռացվել էին համացանցից և նրանց հետ կապ հաստատելը կարծես անհնար էր դարձել: Մենք զանգարաեցինք նույն հասցեում գրանցված համակարգչային խանութ սրահ, որտեղ մեր հարցին ի պատասխանան ասացին, որ երկու ընկերություններն էլ նույն տարածքում են գործել և մեր զրուցակցի հավաստմամբ ինքը նաև «Օրինտանտա» ՍՊ ընկերության պատասխանատուն է:
Մենք ներկայացանք գնորդ և ներկայացրեցինք, որ ցանկանում ենք պատվիրել մետաղյա գովազդային վահանակներ: Մեր զրուցակիցն ասաց, որ զբաղվել են նման գործունեությամբ, սակայն հիմա որոշակի խնդիրներ ունեն.«Հա ժամանակին զբաղվել ենք, բայց հիմա կազմակերպությունը որոշակի խնդիրներ ունի և նման գործունեությամբ այլևս չենք զբաղվում: Ով ա հարցնում»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ դեռևս իրենց համար անհայտ է, թե այլևս երբ կկարողանան նման գործունեությամբ զբաղվել:
Մեր փորքիկ լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ Վիգեն Համլետի Քոչարյանն իրականում «ՍՏԱՏՈՒՐԱ» համակարգչային խանութ-սրահի աշխատակից է եղել: Իրականում «Օրինտանտա» ՍՊԸ-ն ակտիվ գործունեություն չի էլ իրականացնում և միայն Երևանի քաղաքապետարանի կողմից տված պատվերներով է աշխատում: Վիգեն Համլետի Քոչարյանն էլ ընկերության իրական սեփականատերը չէ, այլ միայն կազմակերպությունն է իր անունով, իսկ իրական սեփականատերերը, այլ մարդիկ են, ովքեր չեն ցանկանում երևալ: Մեզ հաջողվեց պարզել, որ Վիգեն Համլետի Քոչարյանը վերջերս մեկնել է ԱՄՆ-ը և դեռևս չի վերադարձել:
Հիմա հարց է առաջանում, թե քաղաքապետարանը ինչպես է վճարել մի կազմակերպության, այդ թվում նաև մեկ տարվա սպասարկման համար, երբ կազմակերպությունը արդեն չի գործում: Քաղաքապետարնի մեր աղբյուների փոխանցմաբ այս գործընթացին քաջատեղյակ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ընկերության իրական սեփականատերերը իր շրջապատից են:

Հ.Գ. Օբյեկտիվորեն բոլորս կարող ենք մտածել, որ այս պատմությունը ատկատի դասական օրինակ է և որևէ մեկը չի կարող մեղադրել մեզ: Այս դեպքում շատ ավելի լավ կլինի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրապարակային ներկայացնի, թե ինչու է կրկնակի թանկ գնով ծառայություն պատվիրել մի ընկերության, որը իր գործունեության հետ կապված խնդիրներ ունի:

Դիտվել է 629 անգամ
 


Այս թեմայով