«Քաղաքացու օրը» կնշվի. նախագահը ստորագրեց օրե...

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 3 դեմ և 6 ձեռնպահ ձայնով ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: