Քաղաքացիները փորձել են ինքնասպան լինել՝ նետվե...

Հուլիսի 8-ին` ժամը 14:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը քաղաքացիների ուժերով կանխվել է: