Քաղաքացիները միայն դրոշակներով ու փուչիկներով...

Երեկ ՀՀ Կառավարությունն որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար: Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։

Որոշման մասին, Լուսավոր Հայաստան խմբակացության պատգամավոր Անի Սամսոնյանը գրեց` կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ 

Պատգամավորի գրառման հետքերով, հատկացված գումարի նպատակային ծախսելու մասին Politik.am-ը խոսեց Շիրակ կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի հետ, ում խոսքով` չնայած իշխանությունը փոխվել է, սակայն առհասարակ` միջոցոռումների կազմակերպման, կառավարման առումով ձեռագիրը նկատելիորեն չի փոխվել և հասանելի չէ հասարակ քաղաքացիների համար.

«Առհասարակ այդ գումարը շատ մեծ չէ, սակայն երբ այն հաշվում ես կոնկրետ ընատանիքների թվով, ապա դրանով հսկայական գործ կարելի էր անել: Իշխանությունը կարող էր որպես բարի կամքի դրսևորում հայատարարել, որ այդ միջոցառումները կկազմակերպվեն կամավորական հիմունքերով, ինչպես եղավ հեղափոխության օրեին և ասել, որ այդ նախատեսված գումարը կհատակացվի այս կամ այն ընտանիքի բարեկեցությանը: Այն որ քաղաքացիներից մեկը իրեն իսկապես քաղաքացի զգար, դա ավելին կլիներ, քան որ մասսաներից ոչ մեկ իրեն այդպես չզգա: Գյուղացուն օգնելով վարուցանքի ժամանակ ոռոգման ցանց վերանորոգելը կամ սերմացու բաժանելը ավելին կլիներ, քան այդ գումարը դրոշակներով ու փուչիկներով զարդարանքի վրա ծախսելը»:

Հարցին, որ եթե այդ գումարը հատկացվեր Գյումրու տնակային ավաններին, ինչ կարելի էր փոխել, կենտրոնի ղեկավարը պատասխանեց` եթե-ներով խոսել չի սիրում, սակայն նախընտրելի կլիներ, որ  քաղաքացու օրը սոցիալական ծայրահեղ վիճակում գտնվող մեկը իրեն իսկապես քաղաքացի զգար.

«Եթե այդպես են որշել, թող այդպես լինի, սակայն քաղաքացիներն այնքան խնդիրներ ունեն, որ միայն  դրոշակներով ու փուչիկներով իրենց քաղաքացի չեն զգալու: Մի մարդու ճակատագիրը փրկելը ավելի մեծ բան է, քան մասսաներին զվարճանք պարգևելը: Այժմ մտածում եմ մի ընտանիքի մասին որը փլման ենթական կառույցում  է պատսպարվել, փորձում եմ հովանավոր գտնել մոտ 6-7 հազար դոլարով բնակարան գնելու համար: Չեմ կարող ասել, թե այդ գումարով ինչ կարող էինք անել: Իհարկե, թե այդ գումարը հատկացվեր մեզ և բնակարաններ գնեինք, ես շատ գոհ կլինեի և դրոշակներով ու փուչիկներով «պառադի» կելնեի: Սակայն եթե այդպես չեն արել, ինչ կարող եմ ասել»:

 

Լուսանկարները` Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից. Մի ընտանիքի կացարանը, Շիրակի մարզի գյուղերից մեկում: