Քաղաքացիներին 5000 դրամ ընտարակաշառք են առաջա...

«Ոչ»-ի շտաբի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Քրիստ Հովսեփյանի գրառմամբ, որում վերջինս հայտարարել է, որ «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչները կաշառք ենք բաժանում․«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է Արսեն Բաբայանը՝ կից ներկայացնելով Քրիստ Հովսեփյանի գրառման «սքրինշոթը»:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը Politik.am-ին տեղեկացրեց, որ հանձնարարված է ստուգել տեղեկատվությունը։ Մանրամասները դատախազությունը կհայտնի ավելի ուշ։