Քանյե Ուեստը հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու...

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, հրաժարվել է ԱՄՆ նախագահ դառնալու մտքից: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

Նա նման որոշում է կայացրել իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարելուց 2 շաբաթ չանցած:

Որոշումից հետ կանգնելու մասին հայտարարել է նրա նախընտրական թիմի անդամներից մեկը: «Նա դուրս է եկել պայքարից, մեր բոլոր գործերը չեղարկված են: Ես Քանյեի մասին լավ կամ վատ ասելու ոչինչ չունեմ: Ցանկացած թեկնածու, որն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, կարող է նման բաների միջով անցնել»,- ասել է նա:

Ըտրարշավից դուրս գալու այս տեղեկությունը հետեւում է այն հրապարակումներին, ըստ որոնց, սոցհարցումները ցույց են տվել, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ հավանական թեկնածու Ջո Բայդենի դեմ պայքարում Ուեստը 2%-ից քիչ ձայն կհավաքի: Նա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր հուլիսի 14-ին: