Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

55c56ca359b207597a717b64f3f16eff63fd8bed2016-2017 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն մի քանի օր է` նորերով են փոխարինվում տարվա ընթացքում մուտքերում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են հարկաբաժինների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը: Ըստ անհրաժեշտության` մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները: Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը:

Դիտվել է 50 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy