Պզոն հույսն ինչի՞ վրա է դրել՝․ Արթուր Սաքունց

Պզոն ոստիկանության բաժնում գոռգոռալով պահանջում է բացել արգելափակոցը, կարմիր բերետավորը պատասխանում է, ես չեմ փակել....

Վերջ.... արարին...

Պզոն դեմք ա, չէ՞, շարքային քաղաքացի չի չէ՞, իսկ ինչ հատուկ կարգավիճակ ունի, որ կարմիր բերետավոր ոստիկանը ոչ թե կարգի է հրավիրում ոստիկանության բաժնում խայտառակ հայհոյանքներ տեղացող Պզոն ոչ շարքային քաղաքացուն, այլ արդարանում է, թե ինքը չի փակել, իր նկատմամբ պահանջ թող չներկայացնի:

Իսկ հիմա պատկերացրեք, որևէ շարքային քաղաքացի նման կերպ պահի իրեն ոստիկանության բաժնում՝ էլ քրեական գործ կհարուցեին, եթե հատուկ միջոցներ չկիրառեին՝ ունեցել ենք նման գործ, մարդն էլ ազատազրկվել է:

Հա, ի դեպ, Պզոն նման կերպ նաև ազատազրկման վայրում է իրեն պահելու, եթե մեղավոր ճանաչվի դատարանի որոշմամբ հանցագործության կատարման մեջ և հայտնվի քրեակատարողական հիմնարկում:

ՔԿՀ-ի աշխատակիցն էլ է Պզոն նման պահվածքի դեպքում հայտնելու, թե պետն է որոշել, ոչ թե օրենքն է պահանջում, այլ պետն է որոշել:
Պետն էլ, ինչ կորոշի. Պզոյին ապահովել հատուկ պայմանները, միայն թե խնդիրներ չառաջանան ՔԿՀ-ում:

Շատ սովորական պատկեր է:

Ուղղակի մեկ հարց, Պզոն հույսն ինչի՞ վրա է դրել՝ փաստաբանի՞, դատախազի՞, դատավորի՞, ոստիկանապետի՞, իշխանությա՞ն...

Պզոն կարգավիճակ ունի՞, այո ավտարիտետ է...

Գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում