Պյոտր Պորոշենկոն տարբեր անուններով 5 անձնագիր...

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն տարբեր անուններով 5 անձնագիր ունի։ Այս մասին հայտնում է Elise Journal-ը՝ Մոլդովայի դատախազությունում աղբյուրների հղումով, որոնք տեղեկությունն Ուկրաինայի իրավապահներին են փոխանցել:

Չնայած նրան, որ Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը, Պորոշենկոն հինգ տարբեր երկրների քաղաքացի է:

Բացի այդ, ըստ աղբյուրի, երկրի նախկին ղեկավարը մտադիր է Մեծ Բրիտանիա փախչել ուրիշի անվան և ազգանվան ներքո, և այդ գործում նրան կօգնեն նրա «ազդեցիկ հովանավորները»: