Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնա...

Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել: Մեկ այլ որոշմամբ` Պուտինը նշանակել է տարածաշրջաններում ուժային կառույցների նոր ղեկավարների:

Աշխատանքից ազատվել է ՆԳՆ, ԱԻՆ և Քննչական կոմիտեի 11 գեներալ, այդ թվում` խարդախության մեջ մեղադրվող գեներալ-մայոր Ալեքսանդր Մելնիկովը:

Մելնիկովը ներկայումս կալանավորված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Նա մեղադրվում է 100 միլիոն ռուբլի կաշառք պահանջելու և վերցնելու համար: