Պուտինը պարգևատրել է Չիլինգարովին «Հայրենիքի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հայտնի ռուս գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն:

«Պարգևատրե՛լ Չիլինգարով Արթուր Նիկոլաևիչին՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման, խորհրդարանի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքային մեծ ներդրման համար»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել էր Բրյանսկի նահանգապետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին՝ «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: