Պուտինը՝ Կադիրովին Ռուսաստանի հերոսի կոչում շ...
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ամեն օր վտանգի է ենթարկվում, նա մասնակցում է տարատեսակ ռազմական գործողությունների. ՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Կադիրովին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելուն՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ նրա հայրն էլ ՝ Ահմատ Կադիրովը, զոհվել է ահաբեկիչների ձեռքից՝ «հանուն Չեչնիայի, հանուն չեչեն ժողովրդի ու Ռուսաստանի»:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Կադիրովն արժանի է նաև Աշխատանքի հերոսի կոչմանը՝ Գրոզնիի վերականգնման համար, սակայն «դեռ երիտասարդ է, կսպասի»:

Կադիրովներին Ռուսաստանի հերոսի կոչման շնորհման մասին բանավեճը սկսել էր հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում՝ պահանջելով վերաիմաստավորել այդ կոչումը: Կադիրովն Telegram-ի իր ալիքում պատասխանել էր Սոկուրովին՝ նշելով, որ նրա նմանները վաղուց փախած կլինեին երկրից ու «կհաչեին» երկրի վրա, եթե չլիներ չեչեն ժողովուրդը: Սոկուորվն էլ արձագանքել էր, որ իրեն չի հետաքրքրում Չեչնիայի ղեկավարի արձագանքը, քանի որ ինքը դիմել էր ոչ թե նրան, այլ ՌԴ նախագահին: