Պուտինը հրաման է ստորագրել Միխայիլ Միշուստինի...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Միխայիլ Միշուստինին երկրի վարչապետ նշանակելու մասին: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր ՌԴ Պետդուման Միշուստինին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում, բաց քվեարկությամբ նրա թեկնածությանն աջակցել է 383 պատգամավոր, ոչ մեկը դեմ հանդես չի եկել, 41 օրենսդիր ձեռնպահ է մնացել:

Ստորագրվել է նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու եւ այդ պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւին նշանակելու մասին: