Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հե...

Կրեմլի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նշել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորության մասին։

Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահահատականներով։

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Պուտինը հեռախոզարույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: