Պուտինը ԵՏՄ ղեկավարների հետ կքննարկի կորոնավի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 14-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

«Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերի քննարկմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպումից հետո նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: