Պուտինը չի շնորհավորել Զելենսկուն. Դեռ վաղ է...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համարում է, որ դեռ ժամանակը չէ խոսել ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու մասին, գրում է  РИА Новости-ին:

Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել իրենց համագործակցության մասին.

«Դեռ վաղ է խոսել նախագահ Պուտինի՝ Զելենսկիին շնորհավորելու մասին, նաև վաղ է խոսել համագործակցության հնարավորությունների մասին»:

Նշենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է վերջին տվյալները՝ 99.57% քվեաթերթիկների քվեարկության համաձայն` Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 73,22%-ը, իսկ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45%-ը: