Պուտինն ու Էրդողանը մի քանի օրից կհանդիպեն

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Մոսկվայում հանդիպում կանցկացնեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի Օգնական Յուրի Ուշակովը:

 

«Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում տեղի կունենա Պուտինի և Էրդողանի համատեղ հանդիպումը ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ»,-ասել է նա:

 

Բանակցություններից հետո առաջնորդները կայցել են Մեծ թատրոն, որտեղ կկայանա մշակույթի և տուրիզմի տարվա բացման արարողությունը: